Անգլիայի առաջնության քսանյոթերորդ տուրում հաջողությամբ օգտվելով «Չելսիի» պարտությունից (հյուրընկալվելով «Մանչեստր Սիթիին»` զիջել էր 2:0 հաշվով)` «Տոտենհեմն», ի հաշիվ արտագնա խաղում «Վեստ Հեմի» նկատմամբ տարած հաղթանակի (3:2), մրցաշարային աղյուսակում երկու միավորով շրջանցեց լոնդոնցիներին ու բարձրացավ երրորդ հորիզոնական: Այստեղ անառարկելի առաջատարը «Մանչեստր Յունայթեդն» է: Ֆերգյուսոնի թիմը տասներկու միավորով գերազանցում է առաջնությունում երկրորդ տեղով ընթացող «Մանչեստր Սիթիին», որն էլ իր հերթին հինգ միավորով առաջ է «Տոտենհեմից»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ